Lragir.am-ը գրում է.

Վիետնամի ազգային համալսարանի գիտնականները հաստատել են վիետնամցիների գենոմի լրիվ հաջորդականությունը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:  Հետազոտության արդյունքների համաձայն՝ հաջորդականությունը ներառում է ավելի քան 108 միլիարդ նուկլեոտիդ: Գիտնականները դրանցում ավելի քան 3 միլիոն միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ են գտել (ԴՆԹ հաջորդականության տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են մեկ նուկլեոտիդով):

Հետազոտական խմբի ղեկավար Լե Սայ Վինը նշել է, որ ստացված արդյունքները հետագայում օգտագործվելու են մարդաբանական, կենսատեխնոլոգիական գիտական աշխատանքներում, ինչպես նաև բժշկությունում, մասնավորապես, տարբեր հիվանդություններ զարգացման վաղ շրջանում ախտորոշելու և բուժելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել