Life.panorama.am-ը գրում է.
Մրցակցություն ասվածը ոչ միշտ է իր մեջ դրական էլեմենտներ պարունակում, բայց երբ արդյունքում ընտրվում է իսկապես լավագույնը, դա արդեն դրական տեղաշարժ է… Life.panorama.am-ի զրուցակիցը «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին հաղթող Մաշա Մնջոյանն է:
-Ձեզ ավելի շատ ինչպե՞ս են դիմում՝ Մերի՞, թե՞ Մաշա:
-Ընդհանրապես՝ Մաշա: Միայն ընտանիքիս անդամներն են, որ ինձ Մերի են կոչում…
-Շատ լավ Մաշա, հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Այժմ դասի չեմ, քննություններս վերջացրել եմ և արձակուրդի շրջան է… Հիմա համերգի փորձերով եմ զբաղված…
-Իսկ ի՞նչ համերգ է, ե՞րբ է լինելու:
-«70-ականների Երևան» խորագիրն ունի, կազմակերպել է Վազգեն Ասատրյանը… Մեծ համերգ է, որը կլինի փետրվարի 22-ին և 23-ին…
-Ձեր պրոդյուսերական աշխատանքներով Սոնա՞ն է զբաղվում:
-Ոչ, ես պրոդյուսեր չունեմ: Քանի որ ունեմ պայմանագիր «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նրանց հետ էլ համագործակցում եմ…
-Եթե գաղտնիք չէ, քանի՞ տարվա պայմանագիր եք կնքել:
-Մեկ տարվա:

-Նախագծում ձեր մարզիչը Սոնան էր, ում հետ, կարծեք թե, բավական մտերմացաք: Չե՞ք համագործակցում:
-Համագործակցությունը մի քիչ ավելի պաշտոնական բնույթ ունի, մենք իսկապես ավելի ջերմ ու մտերիմ հարաբերությունների մեջ ենք, կարծեք իմ տան անդամը դարձած լինի, շատ հարազատ է ինձ…
-Միասին դուետով հանդես գալ չե՞ք ուզում:
-The Voice-ի շրջանակներում միասին երգել ենք, թեև իր երգերից էր, նոր երգ չէր… Բայց այդ մասին մտածում ենք, ինձ թվում է՝ կլինի…
-Ի դեպ, բացի Սոնայից կա՞ այլ մեկը, ում հետ կցանկանայիք զուգերգ կատարել:
-Հայկական շոու բիզնեսից շատ կցանկանայի Թաթա Սիմոնյանի հետ երգել… Ես նրան նաև որպես մարդ եմ շատ հավանում…
-Նախագծի երկրորդ եթերաշրջանին հետևո՞ւմ էիք:
-Իհարկե:
- Ձեր եթերաշրջանի հետ կապված՝ տարբերություններ նկատեցի՞ք:
Առաջինը բնականաբար անփորձ էր, նոր էր նաև կազմակերպիչների համար… Հիմա ավելի վարպետորեն էր ամեն ինչ կատարվում, նկարահանումներն ավելի սահուն, ավելի կարճ ժամանակահատվածում էին անցնում…
-Արդեն որպես հանդիսատես՝ ո՞ւմ կողմնակիցն էիք:
-Երկրպագում էի Վալերային՝ Հայկոյի թիմից…
-Ձեր ասպարեզում ընկերներ հասցրե՞լ եք ձեռք բերել:
-Իհարկե: Համերգների շրջանակներում առիթ է ստեղծվում շփվել այս ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ: Եթե նույն բեմում ենք ելույթ ունենում, հնարավոր չէ անծանոթների պես միմյանց վերաբերվենք… Ծանոթանում ենք, շփումը ջերմանում է, որոշների հետ էլ բավական մոտ եմ…

-Շոու բիզնեսի «օրենքները» բավական դաժան են, դուք արդեն բախվե՞լ եք այդ «օրենքներին»:
-Դաժան օրենքների դեռ չեմ հանդիպել, քանի որ չեզոք եմ մոտենում և առհասարակ խուսափում եմ կոնֆլիկտներից և ինտրիգներից… Մրցակցության մասին չեմ մտածում, յուրովի եմ ներկայանում, ուղղակի ներկայացնում եմ իմ արվեստն ու իմ երգը… Իմ տարիքն էլ դա դեռ թույլ չի տալիս…
-«Հայաստանի ձայնը» բացի ճանաչումից ձեզ ի՞նչ տվեց, նոր առաջարկներ ստացա՞ք:
-Եղել են մի քանի առաջարկներ, բայց ես հիմա տրամադրված եմ միայն ուսմանս ուղղությամբ, այն ինձ համար շատ կարևոր է… Երբեմն, իհարկե, փորձում եմ համատեղել որոշ համերգներ…
-Ծնունդով Գյումրիից եք: Երևանում ո՞ւմ հետ եք ապրում:
-Այստեղ ապրում եմ վարձով՝ հորաքրոջս հետ: Արդեն երկար տարիներ այստեղ եմ՝ սովորելու նպատակով. 4 տարի սովորել եմ Մշակույթի պետական քոլեջում, որի տնօրենը Նադեժդա Սարգսյանն է, այս տարի ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա… Բայց ասեմ, որ ամեն շաբաթ և կիրակի գնում եմ Գյումրի, երգում եմ այնտեղի «Տիրամայր Հայաստան»-ի երգչախմբում, նաև կիրակի օրերին եկեղեցում պատարագին եմ մասնակցում և երգում… Ունեմ նաև մի քանի այլ պարապմունքներ…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



