Անդրեաս Ղուկասյանը այսօր խոսում է, որ անհրաժեշտ է «ադեկվատ և էֆֆեկտիվ» գործունեություն գազի գնի դեմ պայքարելու համար: Խոսում է, որ պետք է միասնական լինել, ժողովուրդի տարբեր հատվածներ պետք է միասնական կազմակերպված հանդես գան, հետո ավելացնում է, որ ոգևորված չէ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ ակցիային միանալու փաստից: Նրան ներկայացնում են որպես քաղաքագետ, պարզ է դառնում, որ նա սկսնակ քաղաքագետ է, որովհետև մի տեքստում չի կարելի իրար հակասող հայտարարություններ անել: Իսկ նրա հայտարարությունը ինձ մի բան է հուշում, որ վաղը մենք կարող ենք ականատես լինել նախկին հանրահավաքներից ոչինչով չտարբերվող հանրահավաքի, այն է կեսից ամեն մեկը կգնա իր ուղղությամբ, հետո ամեն մեկն իր բնակարան, գազը ուժեղ կմիացնի, որ մրսածությունը անցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել