Tert.am-ը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը նախորդ տարի Կառավարության պահուստային ֆոնդից շինարարության համար միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգումներ է իրականացրել Արարատի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում և հայտնաբերել մի շարք խախտումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը և նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում են նախագծահաշվարկային փաստաթղթերում աշխատանքների ծավալներին, նյութերի գներին, սահմանված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքից ավել գներով պայմանագրերի կնքմանը, փաստացի չկատարված, բայց վճարված աշխատանքների փաստերին և այլն:
«Ընդհանուր առմամբ խախտումները կազմում են 140 մլն դրամ: Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ»,- ասաց նա:
Սոնա Ղարիբյանը նշեց, որ տեսչության կողմից իրականացվել են նաև ՀՀ կառավարության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման ընթացքի ուսումնասիրություններ, մասնավորապես՝ Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



