1in.am-ը գրում է.
Բրիտանական զույգին սպառնում է մինչև 3 ամսվա ազատազրկում այն բանի համար, որ նրանք իրենց երեխաներին դպրոցից տարել են ծով:
Ընտանիքը հրաժարվում է վճարել տուգանքը, որը սահմանված է օրենքով. այն ուժի մեջ է մտնում արդեն հանգստի ավարտից անմիջապես հետո:
Ստյուարդ ու Նատաշա Սազերլանդը ներկայացել են Թելֆորդ քաղաքի դատարանի առջև այն բանից հետո, երբ հրաժարվել են տուգանք վճարել, որը կարող է գերազանցել 2 հազար ֆունտ-սթեռլինգը: Ներկայում երկու ծնողներին էլ սպառնում է բանտարկություն:
Սեպտեմբերին ընտանիքը մեկնել էր հանգստանալուՀունաստանի Հռոդոս կղզի: Սակայն 1996թ. Կրթության մասին ակտով՝ սեպտեմբերի 1-ից նրանց երեխաները կարող են լքել դպրոցը 1 շաբաթով միայն՝ «բացառիկ հանգամանքներում»:
Մինչ այդ դպրոցականներն ունեին իրավունք ընտանեկան արձակուրդի մեկնել տարեկան մինչև 10 օրով:
Երեխաների ծնողները պնդում են, որ չեն իմացել օրենսդրության փոփոխության մասին:
Ընտանիքի հոր խոսքով՝ ընտանիքը չափազանց ուշ է իմացել, որ հանգստի համար իրենց տուգանք է սպառնում:



