Tert.am-ը գրում է.

Գազի գինն իրոք մարտահրավեր է մեր հանրության զգալի հատվածի համար, և բնականաբար անհրաժեշտ է «ադեկվատ և էֆեկտիվ գործողություն». այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան, չնայած Վարչական դատարանից մերժում ստանալով, մեծ ակնկալիք չունի։

«Մենք սա որպես շանս ենք դիտարկում իշխանություններին։ Վստահություն չկա դատարանների նկատմամբ, բայց շանս է իշխանություններին՝ հետ կանգնելու այն որոշումներից, որոնք բերեցին այսօրվա վիճակին։ Այդ դիմումով պետությանը շանս է տրվել հարցը լուծել առանց կոնֆլիկտի, իսկ հանրությանը կոչ ենք անելու միավորվել»,- ասաց նա և ավելացրեց, թե այնպիսի իրավիճակ է, որ քաղաքացիական անհնազանդությունն արդարացված է։

Քաղաքագետը, սակայն, նկատեց, որ ի տարբերություն տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ շարժմանն ու բոյկոտին, գազի գնի դեպքում քաղաքացիական անհնազանդություն դրսևորելու համար ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ։

«Տրանսպորտի սակագնի իրադրության հետ կապված տեսանք, թե ինչպես փոքր խմբերով ակտիվիստները կարողացան դարձնել անհնազանդությունը զանգվածային, այստեղ ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի միավորեն մարդկանց գործողությունները։ Հետագա օրերին մեր նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ՝ թե ինչպես վարվել այս իրողության մեջ։ Այսօր առանց անհնազանդության անհնար է, այդ բեռն անտանելի է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել