Ասում ա, Գյումրու նախկին քաղաքապետ տխրահռչակ Վարդանիկի տան խուզարկության պատմությունն ունի իր նախապատմությունը: Ըստ «Իրավունք դե Ֆակտո»-յի՝ դրանից օրեր առաջ ինչ-որ գողականի` Ասո մականունով, հուղարկավորության ժամանակ Վարդանիկը ցուցադրաբար արհամարհական վերաբերմունք է ցույց տվել տեղի բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ, և բանը հասել է բախման` հայհոյանքներով ու իրար վրա զենք բարձրացնելով:
Բայց Վարդանիկը մոռացել էր, որ իր թուրն էլ աջուձախ չի կտրում, ու ոստիկանությունը եկել էր նրա տուն` խուզարկության: Նորից լեզվակռիվ ու վիճաբանություն էր սկսել, ու ոստիկաններից մեկը քացով նենց էր տվել Վարդանիկին, որ սա վատացել էր (վերջին մահափորձից հետո Վարդանիկը կես մարդ դարձավ) ու հիմա, ինչպես հայտնի բանաստեղծությունում է ասվում, Վարդանիկը նստել է մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում:



