Մի շարք փաստաբաններ նշանակվել են որպես մարզային համակարգողներPanorama.am-ը գրում է.

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին:

Պալատի լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) կանոնադրության 17.3-րդ կետի 27-րդ ենթակետի պահանջներով և Պալատի նախագահի 17.12.2013թ. թիվ 70-Լ որոշմամբ հաստատված Մարզերում համակարգում իրականացնելու կարգով (այսուհետ՝ Կարգ)՝ որոշել է.

1. ՀՀ Արագածոտնի մարզում Կարգով նախատեսված մարզային համակարգող նշանակել փաստաբան Մնացական Մելիքյանին (արտոնագիր 1490),
2. ՀՀ Տավուշի մարզում Կարգով նախատեսված մարզային համակարգող նշանակել փաստաբան Արտակ Խաչիկյանին (արտոնագիր 779),
3. ՀՀ Վայոց Ձորի մարզում Կարգով նախատեսված մարզային համակարգող նշանակել փաստաբան Էմին Բեգլարյանին (արտոնագիր 1400),
4. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Վահրամ Մարտիրոսյանին (արտոնագիր 1487),
5. ՀՀ Արմավիր մարզի Արմավիր քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Նաիրա Պետրոսյանին (արտոնագիր 602),
6. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Դավիթ Սարգսյանին (արտոնագիր 1087),
7. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Մխիթար Բեգյանին (արտոնագիր 806),
8. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Ժորա Վարոսյանին (արտոնագիր 615),
9. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Արմենուհի Ջանջուղազյանին (արտոնագիր 765):

Հայաստանի մյուս մարզերում և քաղաքներում համակարգողները և պատասխանատուները ընտրվելու են լրացուցիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել