Փոքր ժամանակ ծնողական քնքշանք չտեսած մարդը ամբողջ կյանքում սեր ու գուրգուրանք է փնտրելու, և իրեն միշտ թվալու է, թե սիրված չէ կամ վախենալու է կորցնել այդ սիրո պատառը, որը նվեր է ստացել կյանքից: Ու կկորցնի, որովհետև չի հավատում:
Խոսքը ծնողազուրկ երեխաների մասին չէ միայն: Հատկապես ծնող ունեցող, բայց նրանց կողմից չգուրգուրվածների... Պատճառները կարող են տարբեր լինել` զբաղվածություն, բնավորության չորություն, անձնական խնդիրների մեջ թաղված լինելը և այլն..
Ծնողը պիտի հասկանա, որ նյութական հիմքից կարևոր է երեխայի հոգու հիմքը ճիշտ դնելը, որ երջանիկ մարդ մեծացնի ...
Այնպես որ սիրեք, գրկեք, համբուրեք, շոյեք ձեր բալիկներին, որքան հնարավոր է շատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



