Առաջին մասն ընթերցեք այստեղ:
5 Լակոլի երկրորդ ճակատամրտը, 1814թ.

1812թ.-ի պատերազմի տարիներին ամերիկյան ռազմական ուժերը Կանադայի հյուսիսային մասում բազմաթիվ անգամ փորձեցին կոտրել անգլիական ու կանադական պաշտպանության գծերը, այնպես որ կարողանան շարժվել Մոնռեալ ու գրավել այն: Մոնռեալի վրա հարձակումը կազմակերպելու համար ամերիկյան զորքերի գեներալ Ջեյմս Ուիլկինսոնը 1814թ.-ի փետրվարին առաջնորդեց 4000-անոց բանակ ու 11 հրետանային զենք:
Ավելի վաղ` մարտի 30-ին, Ուիլկինսոնը ստիպված էր օգտագործել կամուրջները, որպեսզի անցներ Լակոլ գետը: Լակոլի ջրաղացի մոտ նրա դեմ դուրս եկավ բրիտանական կայազորը: 180 բրիտանական զինվորների ու ռազմածովային ուժերի 160 զինվորներից բաղկացած կանադական հետևակային ճակատների հրամանատարը մայոր Ռիչարդ Հենդկոքն էր:
Ուիլկինսոնը կարող էր թշնամու կողմն արձակել միայն իր 11 հրանոթներից երեքը, ինչը ենթադրում էր, որ նա ժամերով կրակ պետք է արձակի, որպեսզի կարողանա վնաս հասցնել ջրաղացին: Նրանք թվային առումով բավականին զիջում էին՝ 12-ի դիմաց ընդամենը մեկը: Ամերիկյան հարձակումներից հարաբերականորեն ոչ մի վնաս չկրած Հենդկոքի մոտ արդեն սպառվում էր սպառազինությունն ու փամփուշտները, ու նա հրամայեց բռնագրավել ամերիկյան սպառազինությունը: Առաջին փորձը ձախողվեց, այնուամենայնիվ, կարծելով, թե առաջին «ինքնասպանության» փորձը դեռ բավական չէր Հենսկոքը երկրորդ հարձակումն է իրականացնում իր մոտավորապես 550 զինվորի հետ, այս անգամ նրան հաջողվում է կարճ ժամանակով բռնագրավել հրետանին, մինչև որ հակառակորդը ստիպում է նրանց ընկրկել: Մինչև երեկոյան ժամը 6-ը Ուիլկինսոնը նահանջում է: Այդ մարտերից ամերիկացիները 254 զոհ ու վիրավոր են ունենում, մինչդեռ բրիտանական կողմը ընդամենը 61:
4 Գեյթ Պաի (Պաի դարպասը) ճակատամարտը 1864թ.-ի ապրիլին

Գեյթ Պաի ճակատամարտը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի պատերազմի տարիներին, երբ բրիտանացիները հաջող փորձ արեցին Մաորիի բնիկներից բռնագրավել հողատարածքները, այն բանի համար, որ վերջիններս հրաժարվում էին ընդունել տարածքները գաղութացնողների իշխանությունը: Գեյթ Պան կամ Պաի դարպասը կառուցվել էր բրիտանական ճամբարի գլխավոր մուտքի մոտ ու մաորիների ամրոցն էր, որի վրա էլ բրիտանացիները հարձակում գործեցին ապրիլի 27-ին` հրամանատար Դունկան Քամերունի առաջնորդությամբ: Ընդհանուր առմամբ բրիտանացիների զորքը բաղկացած էր 1700 զինվորից ու 17 հրետանային զենքից:
Մոտավորապես 235 մաորի էին պաշտպանում ամրոցը Ռավիրի Պուհիրակեի հրամանատարությամբ: Ապրիլի 28-ին ու 29-ին հրետանային զենքերը բերվեցին ամրոցի մոտ ու սկսեցին կրակ բացել 136 կգ պայթուցիկներով:
Չնայած այն փաստի, որ սա բավականաչափ էր, որպեսզի ոչնչացվեին պաշտպանության գծերը, սակայն, հարձակման արդյունքում այստեղ զոհվեց ընդամենը 15 հոգի: Մաորիները հանկարծակի դադարեցրին կրակ արձակել բրիտանացինրի կողմը, որպեսզի ստիպեն նրանց կարծել, թե նրանց հաջողվել է ոչնչացնել իրենց: Կարծելով, թե մաորիները կոտորված են, Քամերունը հետևակայինների զորք է ուղարկում ամրոց, որտեղ նրանց հաջողվում է միայն մի քանի րոպե կարծել, թե կարողացել են գրավել: Թաքնված լինելով թփերում, բունկերներում ու հատակի տախտակների տակ ՝ մաորիները հանկարծակի կրակ են բացում բրիտանացի զինվորների վրա, որոնք արդեն հանգստացել ու թուլացել էին՝ կարծելով, թե կարողացել են ոչնչացնել հակառակորդին:
Անտեսանելի թշնամին ստիպեց բրիտանացիներին հետ քաշվել ու նահանջել: Այս ճակատամարտի արդյունքում ընկավ 120 բրիտանացի զինվոր՝ հակառակ այն բանի, որ պաշտպանության կողմը` մաորիները, ընդամենը մի քանի կորուստ ունեցան: Հաղթանակից հետո, սակայն, մաորիները գիտակցեցին, որ բրիտանացիները կարող են վերադառնալ, ու այս անգամ ավելի մեծ թվով ու ավելի մեծ սպառազինությամբ: Նրանք հավաքեցին բռնագրավված զենքերն ու հենց նույն գիշերը լքեցին Գեյթ Պան:
3 Սաբինի երկրորդ ճակատամարտը, 1863թ.

1863թ.-ի սեպտեմբերի 8-ին Կոնֆեդերացիայի ռազմական փոքր ուժերը հետաձգեցին Միացյալ ուժերի՝ Թեքսասում Սաբին գետի մոտ գրավման նախաձեռնությունը: Նախորդ տարի ստիպված լինելով լքել Թեքսասը` Միացյալ ուժերի գեներալ Ուիլիամ Բ. Ֆրանկլինը ցանկանում էր զորքով գրավել Սաբին գետի անցուղին, որը Թեքսաս տանող ջրային ուղին էր: Չորս սպառազինված նավակ, 18 փոխադրամիջոց ու 4000 զինվորից բաղկացած բանակը դուրս եկավ նավարկության: Կոնֆեդերացիայի ռազմական ուժերի լեյտենանտ Ռիչարդ Դիք Դոուլինգը իր 47 զինվորների հետ գտնվում էր Ֆորտ Գրիֆին ամրոցում: Նրանց սպառազինությունն ընդհանուր առմամբ բաղկացած էր վեց հրանոթներից, որոնք ուղղված էին Սաբինի կողմը: Այս փոքրիկ ռազմական ուժերը կանգնած էին Միացիալ ուժերի ու Թեքսասը գրավել ցանկացող Կոնֆեդերացիայի ուժերի միջև:
Երբ նրանք տեսան Միացյալ ուժերի նավերը, նրանք միանգամից կրակ բացեցին դրանց վրա՝ վնաս հասցնելով նրանց երկու նավերին, մինչ թշնամին այդ ընթացքում նույնպես կրակ էր բացել: Կոնֆեդերացիայի ուժերին հաջողվում է այնքան թշնամական նավեր վնասել, որ Միացյալ ուժերի զորքը ստիպված է լինում հետ նահանջել՝ կրելով 28 կորուստ, 75 վիրավոր ու 315 ռազմագերի թողնել, մինչդեռ Կոնֆեդերացիայի զորքերը ոչ մի կորուստ չունեցան:
2 Վիտկովի բլրի ճակատամարտը, 1420թ.

Հուսիտյանները քրիստոնյա բողոքականներ էին, ովքեր չէին ընդունում կաթոլիկ հավատքն ու սովորույթները: Բոհեմիայում Հուսիտյան պատերազմի ժամանակ (1419-1434թթ.) Հռոմի սուրբ կայսրությունը խաչակրաց արշավանք հայտարարեց հուսիտյանների դեմ: 1420թ.-ի փետրվարին խաչակիրների 150.000-անոց բանակը դուրս եկավ դեպի Պրահա: Հուսիտյաննների հրամանատար Յան Զիզկայի զորքը իր թվով բավականին զիջում էր խաչակիրներին:
1420թ.-ի հուլիսի 12-ին խաչակիրները, կարծելով, թե նրանք հեշտությամբ կարող են վերցնել քաղաքը, առանց անհանգստանալու ու հատուկ ռազմավարություն մշակելու, հարձակվում են: Հուսիտյանների թվով զիջող զորքը կենտրոնացավ Վիկովի բլրի պաշտպանության վրա, որը քաղաքի պաշտպանության համար ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Հուլիսի 14-ին` երկու օր անընդմեջ ընթացած մարտերից հետո, գյուղացիների զորքը, որը մարտնչում էր միայն սրած գործիքներով, կարողանում է հետ մղել խաչակիրների յուրաքանչյուր հարձակում, թույլ տալով օգնության հասնած զորքին հարձակվել թշնամական զորքի վրա ու հետ մղել՝ այդպիսով հիասթափեցնելով Պապին:
1 Սերամիի ճակատամարտը, 1063թ.

Նորմանական ասպետ ու Կալաբրայի լորդ Ռոջեր առաջինը իր եղբոր հետ միասին 1061-1091թթ. հաջող նվաճողական արշավ է իրականացնում մահմեդական Սիցիլիայի դեմ ու դառնում Սիցիլիայի կոմսը: 1063թ.-ին Ռոջերը գրավում է Սիցիլիայի փոքր բնակավայր Սերամին՝ իր 130 ասպետների հետ ճակատամարտի դուրս գալով թվով գերազանցող մահմեդական զորքի դեմ: Այս փոքրիկ ուժերը կարողացան հաղթանակել մի ամբողջ օր տևած դաժան մարտում: Մահմեդական թշնամական զորքը գիշերը փախուստի դիմեց:
Ժամանակի աղբյուրների համաձայն՝ 15.000 մահմեդական է կոտորվում, ու Սբ. Գևորգը հայտնվում է մարտադաշտում ու թշնամական զորքին կոտորում իր ճկույթ մատով, որի իսկությունը հաստատել, իհարկե, հնարավոր չէ: Այնուամենայնիվ, այն, որ ճակատամարտի դաշտում նորմանները իրենց թվաքանակից մի քանի անգամ ավելի շատ մարդ են կոտորել, հաստատ է: Սերամիի ճակատամարտը բեկումնային նշանակություն է ունեցել Ռոջերի նվաճողական արշավներում ու Հռոմի պապի կողմից նորմանները պարգևատրվել են իրենց քաջագործությունների համար:



