Հոսպիտալացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Panorama.am-ը գրում է.

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը երեկ երեկոյան տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ պատճառը եղել է երիկամային անբավարարությունն ու արյան ցածր ճնշումը:

Նշենք, որ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1950 թվականից սկսել է զբաղել լրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկրներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել