Ջորջ Աղայան. Արևմտահայերի կյանքի մասին պետք է պատմել 1915 թ. ծնված երեխաների պատմությունների միջոցովPanarmenian.net-ը գրում է.

«Երբ ես գրում եմ այս տողերը, այսինքն 2013 թ. դեկտեմբերի 11-ին, մեզ 500 օր է բաժանում 2015 թվականի ապրիլի 24-ից: Հարյուր տարի առաջ երեխաներ էին ծնվում, հարսանիքներ էին լինում և ոչինչ չէր վկայում այն մասին, որ Արևմտյան Հայաստանի կյանքն ընդմիշտ կփոխվի 500 օրից»,-գրում է Արևմտյան Հայաստանի ժողովրդագրության հետազոտող Ջորջ Աղայանը Մասաչուսեթսից: Ըստ նրա, ոմանք կարող են ասել, որ ամեն ինչ ավարտված է և հայերն էլ երբեք չեն վերադառնա այդ վայրեր: «Ես չեմ հավատում դրան: Որքան գիտեմ, մնացել են Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ վանքի եկեղեցական գրառումները: Armenian Weekly-ն սկսում է մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը մնացած օրերի հաշվարկը և կպատմի այն երեխաների մասին, որոնք 100 տարի առաջ ծնվել և մկրտվել են Կեսարիայում: Ես կոչ եմ անում բոլորին, ով տեղեկություն ունի այդ երեխաների մասին, կիսվել մեզ հետ: Ավելի նպատակահարմար է Արևմտյան Հայաստանում հայերի կյանքը ցույց տալ ոչ թե չոր վիճակագրության թվերով, այլ երեխաների և նրանց ընտանիքների պատմություններով»,-գրում է Աղայանը Armenian Weekly-ում:

Կեսարիա քաղաքը (այժմ Կայսերի) շարունակում է զգալի դերակատարություն ունենալ հայ եկեղեցու և Ստմաբուլի հայ համայնքի կյանքում, մնալով ուխտագնացության վայր, քանի որ այնտեղ է գտնվում 1191 թ. կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Թեև եկեղեցու կառուցումը թվագրված է 1191 թվականով, որոշ տվյալներով, այն կառուցվել է դեռ 4-րդ դարի սկզբում, այնտեղ է ձեռնադրվել Գրիգոր Պարթևը՝ դառնալով առաջին կաթողիկոսը: Եկեղեցին շատ անգամ է վերանորոգվել՝ 1859, 1885, 1996 և 2009 թվականներին: 1968 թվականին եկեղեցուն կից հիմնադրվեց Գյումուշյան վարժարանը, որի տեղում այսօր ավերակներ են: Տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել