Չեղած գումարը խնայեք: Օրվա խորհուրդ:

Եվ այսպես, երեկ մի քանի ժամվա մեջ բացվեցին հարյուրավոր գրասենյակներ: Ժամանակին այդպիսի արագությամբ տաքսու պարկեր ու ինտերնետ ակումբներ էին բացվում: Յուրաքանչյուր գրասենյակ իր հայտարարությունն արեց ու արտացոլեց Հայաստանում վերջին օրերում ընթացող քաղաքական պայքարի իրական կոնտրաստը: 

Մանվել Բադեյանը միացել է Գալուստ Սահակյանին, և ինքն էլ է կոչ անում, որ խնայող լինենք: Նա նշել է, որ այս ամիս, ստանալով 300.000 դրամի հաշիվ, որոշել է իր բնակարանում ավելի թանկ պատուհաններ տեղադրել՝ տաքության կորստից խուսափելու համար: Այո՛, թանկից էժանը չկա, բայց պրն. Բադեյան, մարդիկ էն էժանի հնարավորությունն էլ չունեն, էէէ:

ՀԱԿ-ը 2013 թվականի դեկտեմբերից մինչև հիմա ամփոփում է թե՛ արտաքին քաղաքականությունը, թե՛ ներքին: Ինձ մի հարց է տանջում՝ մինչև ե՞րբ. այսպես որ շարունակվի 2014 թվականի նոյեմբերին կամփոփվի 2013 թվականի X համայնքի արտաքին հարաբերությունները ու կանցնենք 2014 թվականի ամփոփումներին:

Գյումրիում համաճարակ է: Առողջապահության նախարարությունն էլ վստահեցնում է, որ այն չի կարող տարածվել: Ես էլ վստահեցնում եմ, որ ավելի լավ կլինի այդ մարդկանց բուժումը արագացնեք, կհասնի՞ մեզ, թե ոչ, այս պահին այդքան էական չէ, որովհետև մեկ տարեկան երեխա է այնտեղ տանջվում, իսկ եթե միայն վստահեցումներով առաջնորդվենք՝ հաստատ կհասնի:

Ֆուտբոլային հերթական տոնի մասին խոսում է ֆեյսբուքահայությունը: Գերմանիա-Հայաստան: Բոլորս ակնկալում ենք գեղեցիկ խաղ, և կարևոր կետերից մեկն այն է, որ այդ խաղը բարեգործական է լինելու: Միևնույն է, մենք սպասելու ենք հաղթանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել