Lragir.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է newsru.com-ը, Սոչիում՝ ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքում, որտեղ խաղերը կմեկնարկեն փետրվարի 7-ին, կանգ է առել օլիմպիական խաղերի մեկնարկի հետհաշվարկ իրականացնող ժամացույցը: Ժամացույցը անակնկալ կերպով մարել է, իսկ դրա փոխարեն հայտնվել է օլիմպիադայի վրա ծախսված միլիարդների հաշվարկը: Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են այդ «փոփոխության» հեղինակները:
Կայքը հիշեցնում է, որ այդպիսի հետհաշվարկ իրականացնող ժամացույցներ կան նաեւ Ռուսաստանի մի քանի այլ քաղաքներում, այդ թվում Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում: Ըստ տեղեկության, Սանկտ-Պետերբուրգում ավելի վաղ հետհաշվարկ իրականացնող ժամացույցը նույնպես խափանվել էր:
Նշվում է նաեւ, որ հետհաշվարկ իրականացնող ժամացույցի խափանում եղել է նաեւ Լոնդոնում՝ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, 2012 թվականին: Նաեւ խափանվել է նույն տարի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկի հետհաշվարկ իրականացնող ժամացույցը Կիեւում:



