2. Ընդհանրապես, նեղ դարձածալերն ավելի նորաձև են, իսկ լայն դարձածալերը հնաոճ են համարվում:
![]() |
![]() |
3. Կոստյումի գրպանում դրված թաշկինակն առանձնահատուկ կոկիկ տեսք է տալիս տղամարդուն, սակայն դրա գործվածքը պետք է տարբերվի փողկապի գործվածքից:
4. Երբ կախիչից հանում եք կոստյումը և հագնում այն, անպայման ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նստում ուսերի հատվածը:
5. Եթե պիջակի դարձածալերի ու վերնաշապիկի օձիքի միջև շատ մեծ հեռավորություն լինի՝ պիջակը գեղեցիկ չի նստի:
![]() |
![]() |
6. Նախապատվությունը տվեք շագանակագույն կամ մոխրագույն կոստյումին, եթե, իհարկե, չեք մասնակցում հուղարկավորության:
7. Գոտին պետք է լինի բավականին բարակ և կոշիկների գույնին:
9. Մեջքի մասում կրկնակի բացվածքը ավելի ժամանակակից ու նորաձև է համարվում:
![]() |
![]() |
Այս տեսակի կոստյումները մասնավորապես հարմար են ավելի խոշորամարմին մարդկանց համար: Բացի այդ, այսպես ավելի հեշտությամբ կարելի է ձեռքը գրպանը դնել:
10. Ավելի ազատ ոճի նորաձև կոստյումներից է մի կոճակով կոճկվող սուր դարձածալով կոստյումը:
11. Պաշտոնական հանդիպումների համար ավելի նախընտրելի է երկու կոճակով կոճկվող պիջակը:
12. Savile Row Fold հարմարանքն օգնում է, որպեսզի ձեր տաբատը չընկնի կախիչից:
13. Պիջակը պետք է այնպես նստի ձեզ վրա, որ դուք կարողանաք կոճկած պիջակի տակ մտցնել ձեր ձեռքը: Այն պետք է ոչ շատ կիպ լինի, ոչ շատ լայն:
14. Միշտ արձակեք ձեր կոստյումը նստելուց առաջ: Հակառակ դեպքում այն կարող է պատռվել:
15. Երկու կոճականոց կոստյումի վերևի կոճակը (կամ երեք կոճականոց կոստյումի մեջտեղի կոճակը) պետք է լինի կամ պորտի վրա, կամ պորտից վերև:
16. Փողկապը կապեք ավանդական վինդզորյան հանգույցով:
17. Եթե կրում եք ժիլետ, ներքևի կոճակը արձակած թողեք:
18. Ժիլետները ոչ միայն լավ տեսք են հաղորդում, այլև ծառայում են որոշ պրակտիկ նպատակների:
19. Դուք ներդաշնակ տեսք կստանաք այն դեպքում, եթե մանժետի երևացող մասի երկարությունը համապատասխանի օձիքի այն մասի երկարությանը, որը երևում է պարանոցի հետևում:
20. Կրեք բավականաչափ երկար գուլպաներ, որպեսզի նստելիս չերևա ոտքի բաց մաշկը:
21. Ձեր փողկապը պետք է ավելի մուգ լինի, քան ձեր վերնաշապիկը:
24. Ավելի նորաձև տեսք ունենալու համար պետք է այնպիսի տաբատ ընտրել, որի փողքերն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է կոշիկը:
25. Եթե դուք շատ եք քրտննում, վերնաշապիկի տակից շապիկ հագեք:
Նախընտրելի է, որ շապիկը լայն բացվածք ունենա պարանոցի հատվածում, որպեսզի վերնաշապիկի տակից չերևա: Վերնաշապիկի տակից երևացող շապիկը գցում է կոստյումի տեսքը:
26. Փողկապն այնպես կապեք, որ հանգույցի ներքևում փոսիկ լինի:

































