Մեկ-զրո:
Օգուտ վարչապետի:
Ինչի համար?: Չէ, ոչ Տիգրանի սիրուն աչքերի ... չէի ասի:
Այլ` հաղթահարված մարդու պատասխանի` ընդդեմ չհաղթահարվածի:
Հարցնում եք` որն էր ամենակարեւորը Տիգրանի մեսիջում?:
Դիմացինին բարեւելու կարողությունը, իրեն քննադատելու համար`զուգարանի տարածքը <չօկուպացնելն> ու չքաշքշելը: 
Քաղաքավար գիրը: Չդեգրադացված: Բանակության ու բարոյութան <դրոշի> ներքո: 
Իսկ որ ամենակարեւորն ու անտանելիորեն <ցավեցնողն> էր...
ա/.Տիգրան Սարգսյանի մեսիջը հրովարտակ էր, որ Քոչարյանը չի կարող վերադառնալ: Երբեք: Հանգստությունը, ժպիտտը, որով խոսում ու պատասխանում է նա` ի տարբերություն <Վոյնի> վիրավոր ճիչի, որպես բացվածք, դա է ապացուցում:
բ/.Տիգրան Սարգյանի հանգստությունը նաեւ պետք է բացատրել` Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան երկար` շատ երկար, Քոչարյանի թիմին հոգեմաշ անող խաղով, որին երեկ չէ` մյուս օրը միացել է նաեւ Գագիկ Ծառուկյանը... 
Այո~, հայտարարված է մեծ հրադադար: 
Ու դա Ծառուկյանի սրտով է եղել, ու նա խոր սիրով համաձայնել է, ինչից էլ Քոչարյանն ահա ուժեղ <նյարդել> է:
Զուր է թնդանթում զմեր <Վոյինը>. ինքն այս խաղն էլ տանուլ տվեց:
Ավաղ: 
Ինչպես եղավ վերջինի տարիների բոլոր մարտերի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել