Անհրաժեշտ է`

Խմորի համար`

700 գր ալյուր

500 գր սովորական յոգուրտ

2 հավկիթ

50 գր կարագ

1 թեյի գդալ աղ

2 թեյի գդալ սոդա

 

Միջուկի համար`

450 գր քերած մոցարելլա

450 գր ֆետա պանիր

1 հավկիթ

 

Պատրաստման եղանակը`

Խմոր`

Մեծ ամանի մեջ խառնեք յոգուրտը, հավկիթները, կարագն ու աղը: Սկսեք կամաց-կամաց ավելացնել ալյուրը` խառնելով ձեռքերով: Խմորը պետք է լինի փափուկ և առաձգական, ուստի ավելացրեք այնքան, որքան անհրաժեշտ է: Ավելացրեք սոդա:

Ալյուր ցանած տախտակի վրա հունցեք խմորը 5-10 րոպեի ընթացքում: Վերադարձրեք խմորն ամանի մեջ, հերմետիկ փակեք կափարիչով կամ այլ ծածկով և դրեք սառնարան 20 րոպեով:

Միջուկ`

Միջուկի համար խառնեք պանրի երկու տեսակներն ու հավկիթը, մինչև ստացվի միասեռ զանգված: Ջեռոցը տաքացրեք մինչև 220 աստիճան: Խմորն ու միջուկը բաժանեք 6 հավասար մասերի: Ձեռքերով տարածեք խմորը և 20 սմ տրամագծով բլիթ պատրաստեք: Տեղադրեք միջուկը և ամուր փակեք բլիթը (կալցոնեի տեսքով): Թխեք 10-15 րոպե: Մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել