Պարզվում է՝ ոչ միայն մերոնք են շտապում, այլեւ` յուրյանք:
Մեր խիստ ռազմավարական գործընկերը:
Սերժ Սարգսյանը Մոսքուից, Պուտինի մոտից ոտքը չքաշած, խնդրեմ.
-«Մնոգոուվաժայեմիյ» Տիգրան Սուրենիչ...
Հա՜, էլ ո՞վ պետք է լինի:
Դիմիտրի Անատոլիչն է:
Չի համբերել:
Այսպիսով, ինչպես տեղեկացնում են Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրները, Դիման այսօր որոշել է առաջանցիկ տեմպերով, խիստ վռազ, կաթոլիկ աշխարհի կարգ ու հարգին արժանի` Տիգրան Սարգսյանին շնորհավորել Սուրբ ծննդյան եւ Ամանորի առիթիվ:
Չսպասելով, որր Տ. Սարգսյանն իրեն շնորհավորի, նոր:
Կարգ կա, բան կա, չէ՞: Ասա` մեծ գերտերություն ես, ինչի ես էդքան վռազում: 
Հետքրքի՜ր է, էն էլ` ինչքան:
Ասում էի, չէ՞, պետք է էդ գազի պայմանագիրը հենց էդպես, օդում կախված պահել, որ մեր ռուս ռազմավարները հասկանան` որտեղ են ձմեռում խեցգետինները Հայոց մեջ (մի դոլարով թող Ղրղզգազն առնեն դրանք.ճճ):
Թե չէ` առաջ շնորհավորում էին հունվարի կեսերին` «հետո, կեսը» տարբերակով:
Հիմա` չէ: Վռազ են. ասինք:
Մտածում են` արեւմուտքը առաջ կընկնի, իրենց բան չի մնա: Ուստի ոտ ու ձեռ են, այդ թվում եւ` էս կարգի հարցերում:
Հ.Գ. Բայց ամենազիլն ուրիշ բան է, Դիման ոչ միայն շնորհավորել, այլեւ ասել է` «մնոգոուվաժայեմիյ», անհամբեր սպասում եմ փետրվարին կայանալիք ձեր Ռուսաստան այցին:
Հ.Գ. Իյա՜, բա յոթ տոկոսը: Աճի տեսքով: 
Աչքիս Սերժը Պուտինին էլ ասել էն, ինչ ՀՀԿ-ի ԳՄ-ին:
-Վարչապետափոխություն չի լինելու:
ԱԺ-ից ինչ խաբարներ կա՞ն... 
Մխիթարելու չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել