Քաղաքական բառապաշարն այսօր հարստացավ ևս մեկ բառով՝ վասալություն: Վասալությունից խոսում է մի մարդ, ով երևի թե սովոր է վասալային մեթոդներին ու հարաբերություններին: Սույն տիկինը, չկողմնորոշվելով ռուսականության ու եվրոպականության տիրույթներում, սկսել է անհագուրդ խոսել ու ելույթներ ունենալ, ընդ որում, այդ ելույթների թելին ու նպատակին աստիճանաբար ավելի դժվար է դառնում հետևել ու հասկանալ: Եթե ոմանք մոռանում են անցյալը, ապա մենք կարող ենք հիշեցնել։ Առիթներ շատ կան հիշեցնելու, որոնք հաստատ տիկնոջ սրտով չեն լինի։ Հավանաբար նման ելույթներով ցանկանում են մաքրվել, սակայն չպետք է մոռանալ այն ճյուղի մասին, որի վրա նստած են։ Եվ նման բոցաշունչ ելույթները գազի ,թե ցեմենտի գների հետ կապված չեն կարող «ջրել» բազում այլ թեմաներ։ Հատուկ այդ տիկնոջ համար ասենք, որ պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափում։ Այո՜, պատասխանատու ենք մեր ցանկացած քայլի համար, իսկ եթե ինչ-որ մեկը պետք է վախենա քրեական պատասխանատվությունից, ապա դա հաստատ մենք չենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել