Նոր վերընթերցում էի Աթաթուրքի խոսքերը՝ կապված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հետ, երբ նա 1926-ին Լոս Անջելոս Էքսամիներ թերթի լրագրողի հետ զրույցում երիտթուրքերին (որոնց անդամ էլ եղել է ինքը) մեղադրում էր քրիստոնյաների կոտորածների համար։ 

Մինչ այդ՝ քեմալական շարժման ժամանակ նա ինքն արդեն հասցրել էր հայեր կոտորել Զմյուռնիայում, Արևելյան Հայաստանում, ինչու չէ, հենց նաև Արևմտյան Հայաստանում քեմալական շարժման ընթացքում, բայց դե հարցազրույցի ժամանակ մեղադրում էր երիտթուրք պարագլուխներին քրիստոնյաների կոտորածների համար։

Եվ հիմա Դավութօղլուն էլ է մեղադրում երիտթուրքերին «տեղահանության» ժամանակ անմարդկային վերաբերմունքի համար, իսկ դրանից ի՞նչ է փոխվելու։ 

Եթե Քեմալն էլ էր ասում նման մի բան, ու ոչ միայն չփոխվեց, դեռ մի բան էլ նրա օրոք Թուրքիայում մնացած հայերի բեկորները ենթարկվեցին բռնաճնշումների, ապա Ահմեթից ի՞նչ է պետք սպասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել