Անհրաժեշտ է`

150 մլ կաթ

180 մլ թթվասեր

4 ճաշի գդալ շաքարավազ

2 թեյի գդալ լուծվող սուրճ

1 դեղնուց

20 գրամ ժելատին

1 թեյի գդալ վանիլին

Պատրաստման եղանակը`

1. Ժելատինը բացել 1 ճաշի գդալ ջրով և թողնել, որ ուռչի:

2. Կաթը լցնել փոքրիկ կաթսայի մեջ, ավելացնել սուրճ և եռացնել: Հանել կրակից:

3. Դեղնուցը հարել շաքարավազի հետ և ավելացնել տաք կաթի մեջ:

4. Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակի վրա, տաքացնել, անընդհատ խառնել և չհասցնել եռման: Երբ զանգվածը սկսի խտանալ, հանել կրակից և ավելացնել ժելատինը: Թողնել, որ սառչի:

5. Զանգվածին ավելացնել թթվասերը, խառնել: Լցնել բաժակների մեջ: Դնել սառնարանում 5 ժամով:

6. Որպեսզի սառած աղանդերը հեշտ լինի առանձնացնել բաժակներից, կես րոպեով դրեք տաք ջրի մեջ: Կարելի է զարդարել կակաոյով, քերած շոկոլադով կամ նարնջով:

Բարի ախորժակ:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել