Ես այնքան էլ լավ չեմ հասկանում ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ուորլիքին:
Միստրը ասել է, թե երկու պետությունների ղեկավարների ռազմատենչ հռետորաբանությունը որոշակիորեն մեղմացել է:
Դե կներեք էլի, միստր Ու:
Ինչ է` ամերիկյան թափը, որը Մայդանում փռել է Յանուկովիչի մեյիդը, չի համարձակվում:իրերը կոչել իրենց անուններով եւ ասել, որ այդ հարբեցող Ալիեւն է անվերջ հոխորտում ռազմատենչ մոտիվներով:
Այդ նրա երկիրն է զինվում այնպիսի տեմպերով, որ խախտում է սովորական սպառազինության կոնվենցիաները, իսկ հագաժան միստրն ու յուր համախոհ երկրները աչք են փակում դրա վրա` նավթոտ հայացքով:
Ի դեպ. այս Ուորլիքի եւ յուր համախոհների, այն է` համանախագահող երիների կենդանի աչքի առաջ այսօր հայ զինվոր զոհվեց սահմանում` Ադրբեջանի դավադիր կրակոցից:
Փաստորեն, ամերիկյան համանախագահը վատ լսում, վատ տեսնում է, իսկ ավելի վատ կանխազգում է. զի ասել է` չեմ բացառում, որ Թուրքիան ինչ որ պահի կարող է որոշակի դերակտարում ստանձնել Ղարաբաղի հարցում:
Դե կներես էլի: 
Բա դե բարեւ էլի:
Քո Թուրքիան առայժմ հյուրանոցի հետեւամասից է մուտք գործում ...Հայաստան:
Մի խոսքով, ... «գոու հոմ», միստր Ուորլիք:
Զի ասելիք չունես մեզանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել