Խնդրեմ: Մըքեյնը գալիս է Մայդան: Ջոնի ներկայությունն այնտեղ բավարար է, որպեսզի Ռուսաստանն ու յուր Վլադիմիրը կորցնեն հավասարակշռությունը ու նրա մեջ մեծանա «մոչիտի» անհագ ցանկությունը:
Ուղիղ Մայդանի մեջտեղում: Ի փոխարեն «սարտիրի»:
Որովհետեւ Ջոնը` Մըքեյն, այն ռումբն է, որ ամեն անգամ Սպիտակ տունը յուր ՑՌՈՒ-ի հետ պայթեցնում է ուղիղ ԳՌՈՒ-ի՝ Վլադիմիրի ականջի մեջ:
Մըքեյնի ֆիզիկական տեսքն անգամ բավական է, որպեսզի ռուսական համբերության բաժակը լցվի:
Ողջ փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ում Ժիրինովկսու կարգավիճակ ունեցող Մըքեյնին ամեն անգամ պատասխանում էր ոչ այլ ոք, քանի նույն ինքը՝ Մըքեյանի բնորոշմամբ` Վլադը. մեր բնորոշմամբ «դորոգոյ» Վլադիմիր Վլադիրմիովիչը: 
Երբեք չեմ հիշում, որ Ժիիկին` ոչ Սեֆիլյան, այլ Ժիրինովսկիյան, պատասխանի Օբաման:
Ինչեւէ, Մըքենը գալիս է ներվայնացնելու Պուտինին: Խաղի տեր դառնալու:
Հասկացնելու` որտեղ են ձմեռում Ուկրաինայում խեցգետինները:
Մայդանում:
Ինչն էլ նշանակում է, որ ԱՄՆ-ը առաջ է գալիս Մայդանում եւս մեկ կետով, հասկացնելով` առայժմ մեծ արսենալ, Մըքեյնաից զատ, չի կիրառում, բայց եւ հաստատակամ է Ուկրաինայի հարցում ու հետ նահանջ չի լինելու:
Հ.Գ. Սակայն ողջ ցավն ու խնդիրն այս ամենում այն է, որ Ուկրաինան աստիճանաբար վերածվում է Եգիպտոսի...
Ինչն անչափ տխուր, եթե չասեմ` ողբերգական ստատիստիկա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել