Карамелизированные фрукты6 բաժնի համար անհրաժեշտ է`

6 մանդարին

0.5 կգ շաքարավազ

2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

6 փայտե շամփուր

1 թեյի գդալ բուսական յուս

Պատրաստման եղանակը`

Մաքրեք մանդարինները և տեղադրեք շամփուրների վրա այնպես, որ դրանք ամուր մնան: Նախապես պատրաստեք մեծ ափսե, որտեղ տեղադրելու եք կարամելապատ մրգերը`դրա վրա բուսական յուղ քսելով:

Թուջե կաթսայի մեջ լցրեք շաքարավազն ու կիտրոնի հյութը: Մարմանդ կրակի վրա հասցրեք զանգվածը կարամելի վիճակի, բայց մի թողեք, որ եռա: Կարամելի մեջ մտցրեք մանդարինները որքան կկարողանաք, իսկ բաց մնացած մասերը գլազուրապատեք գդալով: Թողեք, որ սառչի և մատուցեք ամանի վրա:

Նույն կերպ կարելի է պատրաստել կարամելապատ փոքրիկ խնձորներ, տանձ և ելակ:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել