Թուրքիայի խոշորագույն մզկիթը որոշել են կառուցել ներկայումս մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում, տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Մզկիթը կառուցվելու է Դիարբեքիրի Աթաթուրքի անվան մարզադաշտի մոտակայքում:

Կառույցի համար հատկացվել է 51 հազար քմ տարածք: Նոր մզկիթը տեղավորելու է 20 հազար մուսուլմանի` հանդիսանալով ամենամեծն ամբողջ Թուրքիայի տարածքում: Մզկիթի անունը որոշվելու է քվեարկության արդյունքում:

Այն կառուցվելու է Մեդինայում գտնվող Մեսջիդ ի Նեբևի նմանությամբ, որը իր չափերով երկրորդն է աշխարհում և տեղավորում է 650 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել