Այսօր Կիեւում Վլ. Լենինի արձանի տապալումը ամենեւին էմոցիոնալ, կատաղության, զայրույթի կամ հակառուսականության քայլ չէր: Ուկրաինացիները այդ կերպ շատ սիմվոլիկ հակադարձում են Կրեմլի նեոծավալապաշտական նկրտումներին. հատուկ են տապալել մի մարդու արձան, որի ստեղծած ԽՍՀՄ-ի փլուզումը Վլադիմիր Պուտինը տարիներ առաջ համարեց 20-րդ դարի «հումանիտար մեծ աղետն» ու երկնեց Եվրասիական միության մասին իր հոդվածը: Կիեւն այդ կերպ ուղղակի հակադարձում է Մոսկվային, որ մերժում է ու կտապալի հերթական կայսրություն-ԽՍՀՄ-ի ծրագիրը: Հետեւաբար, տեղին չէ ասել, թե ուկրաինացիները ուշացումով են հասկացել, որ պետք է հանեն արձանը: Նրանք արձանը հանում են շատ ճիշտ ժամանակ, երբ կա ԽՍՀՄ-ի վերականգնման վտանգը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել