Մի խումբ մարդիկ, դեկտեմբերի 8-ի երեկոյան տապալեցին Կիեւի Շեւչենկոյի բուլվարում գտնվող Վլադիմիր Լենինի հուշարձանը:«Մի խումբ անհայտ դիմակավոր մարդիկ շրջապատեցին Լենինի արձանը: Նրանք հրավառություն արեցին, ապա տապալեցին արձանը»,-ասել է ոստիկանությունը: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով շուրջ 18:00: «Երկու խմբերի երիտասարդներ, պարան նետեցին արձանի վրա եւ սկսեցին ձեռքերով քաշել, հրել, ապա Լենինը ընկավ պատվանդանից եւ մասերի բաժանվեց»,-ասվում է հայտարարությունում:
Ընկած հուշարձանի մոտ մարդիկ սկսեցին լուսանկարվել, ջարդել արձանը եւ հուշանվերներ վերցնել: Ոստիկանությունը այդ ամբողջ ժամանակ կանգնած պարզապես հետեւում էր` առանց միջամտելու:
Այժմ պատվանդանին` Լենինի ընկած արձանի փոխարեն, Ուկրաինայի պետական ​​դրոշն է: 


 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել