Իր լուսեհոր` Օնան պապի երազների հովիտում գրիչ բանեցնող Լեւոն Խեչոյանը տոհմի ասքը պատմում է գրեթե անհառաչ `« ինչպես տարածվում է լույսը« ու շատ ժամանակ նա չի կարողանում հետեւել այդ ընթացքին. լույսը տարածվում է ինքնորեն ազատ:Գրողական տարօրինակ սկզբով այդ տղայի տոհմի խունացած մատյաններից ցած են թափվում մարդկության ապրումի բոլոր կերպերը: Լույսի պես տարածուն այդ տեսակը մոմ-մոմ առանձնանում ու անհառաչ լցվում է հայոց մեջ:Հողեղեն կերպերը պատուհանելով ու այնտեղից դուրս թռչելով` նրանք թափանցում են իրենց նախահայրենիք , պահ մտնում,տիեզերքի ու մարդու որդեգրումին մոտ չթողնելով տառապանքն ու ցավը: Ու այդ բոլորն անհառաչ, որովհետեւ այդ ցեղը ծնվել է ՙհենց այն նռից, որ <պապս տելեԳրեյկայի ծոցարպանից էր հանել>:Սա է նռից եւ նախատատով սկիզբ առած Լեւոն Խեչոյանի գրականության առաջին շրջապտույտը:Հետո հիստերիկ, մակաղուն« տենդոտ այդ տղան մեկեն խրվում է հողի շոշափի մեջ, Մի ծանր ձեռք գալիս-չոքում է նրա սրտին, ու ինչպես բոլոր որոնողներին, նրան եւս հասկացնում, որ ինքը չի ապրում, իրեն ՙապրում են:Ու ենթագիտակցորեն, ինչպես մայրն է իրեն նռից ծնել ու ծոցում պահել, այդպես նա տագնապում է դրախտակորույս ու դժոխքին տրվող աշխարհի համար: Դժոխքի նետած ձեռնոցը նա փորձում է վերցնել` ինքն իրեն հասնելու միջով:Դժոխքի դուռը բացելու համար նա սկսում է ջարդել իրեն, որ տեսնի` ինչ կա իր մեջ: Ի¯նչ կա այդ հաղորդիչի մեջ, որ երկնքից երկիր ձգվել ու չի կտրվում հողից:
Հ.Գ. Ինձ համար շատ թանկ մարդ, չեմ ասի` շնորհավոր... շատ պարզունակ կլինի:Թույլ տուր Բախտիրարի մոտ գնացած Օնան պապիդ խոսքով ասեմ` /էնքան շատ եմ սա կրկնում կյանքիս կարեւոր պահերին/.-Գլուխս բաց եմ եկել, գենացվալե... ....<Բախտիարի աչքերից արտասունք էր գլորվել ու աշխատել էր պապիցս հետ չմնալ>...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել