Հարցնում է` ինչու է այսպես աշխուժացել Իրանը: ՀՀ-ում յուր դեսպանը:
Աչքիս Ղարաբաղի հարցում ինչ-ինչ տեղաշարժեր են սպասվում:
Էս գլխից ասեմ` ոչ մի բան էլ չի շարժվելու:
Խոսքը ցանկության մասին է լոկ: 
Ղարաբաղը շարժելու ցանկություն ունեն թե՛ արեւմուտքը`  ԱՄՆ-ը`  յուր Նուլանդով հանդերձ, թե՛ Ռուսաստանը` յուր Լավորովով հանդերձ:
Սակայն, ինչպես միշտ, նրանց ցանկությունները խիստ հակընդդեմ եմ միմյանց:
Հենց դրա համար էլ հարցը տեղից չի շարժվի:
Ինչ վերաբերում է Իրանին, իր էժան գազին ու մնացած «բարեմասնություններին», ապա Իրանը.
ա) Նախ չի ցանկանում, որ Ռուսաստանը Հայաստանում այդքան թափ հավաքի` թե՛ տնտեսության, թե՛ Ղարաբաղի «ոլորտներում»: Չի ցանկանում հսկիչ փաթեթը թողնել ամբողջովին Ռուսաստանի ձեռքում, ուստի փայ է մտնոմ:
բ)Ինքն էլ է «ցանկանում»` առայժմ գազի տեսքով, փորձելով գլխավոր խաղացողներին հասկացնել, որ եթե իր, իր ցանկության հետ հաշվի չնստեցին, բան դուրս չի գա..
Ոչ մեկի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել