ԵԱՀԿ համանախագհները տարածել են հերթական ոչինչ չասող հայտարությունը, երկու «նո»-ով:
ա) Հայտարարությունը տարածվել է Կիեւից, ինչը բավականին էկզոտիկ է` այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների առումով, ուր Արեւմուտքը խոշոր դե-մարշ սկսեց Յանուկովիչի, իրականում Ռուսաստանի դեմ:
բ) կրկին ու կրկին շեշտվում է ԵԱՀԿ-ի կարեւորությունը` հարցի կարգավորման գործընթացում:
Ինչն էլ իր հերթին նշանակում է` Պուտինի Հայաստան կատարած այցից հետո ԵԱՀԿ-ն` առավել ստույգ արեւմտյան համանախագահները, Ռուսաստանին հասկացնում են` իրենք «գծի» մեջ են, ու ոչ մի հակվածություն չունեն «գիծը» դեպ Իրան ու Մերձավոր Արեւելք տանող որեւէ մեկին, այդ թվում եւ Ռուսաստանին տրամադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել