1in.am-ը գրում է.

Իսրայելում պեղումների ժամանակ 10 հազար տարվա վաղեմության տուն է հայտնաբերվել: Հնագետները կարծում են, որ դա մարդու հեռավոր անցյալն ու մեր նախնիների պատմությունն ուսումանսիրելու եզակի հնարավորություն է: Այս մասին փոխանցում է Vesti-ն:

Կառույցը, որը թվագրվում է քաղաքակրթության արշալույին, հայտնաբերվել է Երուսաղեմից ոչ հեռու: Այդքան հին կառույցներ նախկինում չի հաջողվել հայտնաբերել այդ աշխարհագրական գոտում: Հնագետների խոսքով՝ տունը պատկանում է մարդկության պատմության այն շրջանին, երբ համայնքները նոր էին սկսել սանձահարել կենդանիներին ու մշակել վայրի բույսերը: Շինությունից ոչ հետու հնագետները հատնաբերել են սիլիցիումից ու կրաքարից պատրաստված 9 կացին:

Մասնագետները նշում են, որ տունը կառուցողը եղել է նորարար, քանի որ այդ փուլում մարդիկ մի տեղից մյուսն էին տեղափոխվում սնունդ հայթայթելու համար: 









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել