Շաքարե զանգվածի պատրաստման եղանակը

Եթե ցանկանում եք միանգամից մեծ քանակով զանգված պատրաստել, ապա վերցրեք հետևյալ քանակությամբ բաղադրատարրեր. 1 կգ շաքարավազ, 8 ճաշի գդալ ջուր, 7 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

Կիտրոնի հյութն անհրաժեշտ է մածուծիկության համար: Այն կարելի է փոխարինել կիտրոնաթթվով: Եթե զանգվածը միանգամից չեք օգտագործել, այն կարող եք երկար ժամանակով պահել սառնարանում:

Եվ այսպես, զանգվածը պատրաստ է: Միացնում ենք կրակը, այն դնում վրան, տաքացնում, լավ խառնում մի քանի րոպեի ընթացքում: Ապա իջացնում ենք կրակը, որպեսզի շաքարը չայրվի:

Շարունակում ենք խառնել, մինչև զանգվածը սկսի փրփրել:

Զանգվածը պետք է պատրաստել չհեռանալով կրակի կողքից, այն անընդհատ խառնելով, թե չէ կարող եք բաց թողնել այն պահը, երբ զանգածը պատրաստ կլինի:


Պատրաստի զանգվածը լցնում ենք տարրայի մեջ:

Պետք է նշել, որ առաջին անգամից ճիշտ բաղադրությամբ զանգված պատրաստելու շանսերը քիչ են: Պետք չի հուսահատվել, ամեն ինչ կարելի է ուղղել: Եթե տեսնում եք, որ այն շատ ջրիկ է և ոչ մի կերպ չի կպնում, նշանակում է, որ լավ չի եփել. պարզապես դրեք կրակին 2-3 րոպեով` շարունակելով խառնել: Ջուրը կսկսի գոլորշիանալ, և զանգվածն ավելի խիտ կդառնա: Երկրորդ տարբերակում զանգվածը սառչում է շատ արագ: Դա նշանակում է, որ այն չափից դուրս շատ է եփել: Այդ դեպքում զանգվածին մի քիչ ջուր ենք ավելացնում և դնում կրակին:

Մի քանի ժամ անց տաք զանգվածը պատրաստում ենք, որպեսզի օգտագործենք: Այն վերցնում ենք փոքր քանակությամբ և սկսում տրորել ձեռքերով: Պետք է միջին չափսի գունդ ստացվի:

Մեկ նման գունդը հերիքում է երկու անութափոսի համար, 2-3 գունդը` բիկինիի հատվածի համար, իսկ 3-4 գունդը` ոտքերի ամբողջական էպիլյացիայի: Իհարկե ամեն ինչ պայմանական է և կախված է մազածածկույթից և մազահեռացման հատվածի չափսից:

Մազահեռացումն իրականացնում ենք այնպես, ինչպես մեղրամոմի դեպքում: Հեռացվող մազերի երկարությունը պետք է լինի 4-5մմ: Չափից դուրս կարճ մազերը կարող են դուրս չգալ, իսկ երկարները կարող են չափից դուրս մեծ ցավ պատճառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել