Այսօր ևս մեկ անգամ իշխող մեծամասնությունը վերահաստատեց, որ իրենք շարժվում են բացառապես իրենց հայեցողությամբ, և ժողովրդի ձայնը իրենց համար լսելի չէ։ Ազգային Ժողովի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում Կուտակային կենսաթոշակային համակարգի և հատկապես պարտադիր բաղադրիչի դեմ, նույն ընթացքում ԱԺ նիստում չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությամբ քվեարկության դրված փոփոխությունները չընդունվեցին քաղաքական մեծամասնության կողմից։
Սա միայն ապացուցում է, որ ամեն ինչ արվում է ոչ թե հանուն քաղաքացու բարեկեցության ու կենսամակարդակի բարձրացման, այլ ընդդեմ, իսկ այս պայմաններում, երբ առանց այդ էլ ժողովրդի համբերության բաժակը լցված է, իշխող մեծամասնության քայլերը նմանվում են արդեն քաղաքական մազոխիզմի, որի հետևանքները ցավոտ են լինելու ոչ միայն իրենց, այլև ամբողջ Հայաստանի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/545891652153248?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել