Որոշ գործիչների համար «իդեա ֆիքս է» դարձել դեմ արտահայտվելը։ Շատ անգամ, կողմ ըլլալով էլ, դեմ կխոսեն։ Ընդ որում, դեմ են խոսում նաև Մաքսային միությանը ՀՀ անդամակցմանը։ Զարմանալի է, որ նման կերպ են արտահայտվում հենց հայտնի ռուսամետները, ում կերպարանափոխությունը ո՛չ մենք հասկացանք, ո՛չ ռուսները, ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ առավել ևս՝ եվրոպացիները։ Այդ չկողմնորոշվածությունն է նրանց հիմնական խնդիրը։ Ու այդ չկողմնորոշվածներն այսօր խոսում են ժողովրդի, ՀՀ քաղաքացու անունից։ Այն պարագայում, երբ ժողովուրդը տարբեր ընտրություններով քաղաքական ներկապնակում յուրաքանչյուրին իր տեղը հստակ ցույց է տվել։ Հիմա այսքանից հետ կմասնակցեք, չեք մասնակցի, թե նորից կփորձեք ստորագրություններ հավաքել, թողնում եմ ձեր ճաշակին, բայց անգամ այդ դեպքում էլ՝ կրկին փորձեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել