Civilnet.am-ը գրում է.

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 2-ին կստորագրի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը. այս մասին «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը հայտարարեց «ԳազպրոմCivilnet.am-ը գրում է.ի» նախագահ Ալեքսեյ Միլերը:

Ըստ Միլերի` «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր և վերջինս լինելու է «Գազպրոմի» դուստր ընկերությունը: Նա նշեց, որ առքուվաճառքի գործարքից հետո «ՀայՌուսգազարդում» աշխատավարձերը կհամապատասխանեցվեն «Գազպրոմի» աշխատակիցների աշխատավարձերին:  

Որ կառավարությանը պատրաստվում էր վաճառել «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը, ՍիվիլՆեթը բազիմցս գրել է՝ սկսած անցյալ տարվա հուլիսից։ Բաժնեմասի վաճառքի հիմնական պատճառն այն է, որ թեև անցած տարի Հայաստանի համար տեղի էր ունեցել ռուսական գազի գնի բարձրացում, դա վերջնական սպառողների սակագնի վրա չէր անդրադարձել։ Թեև ՊԵԿ-ի «ՀՀ արտաքին առևտուրը երկիր-ապրանք կտրվածքով» հրապարակման համաձայն՝ անցած տարի Ռուսաստանից ներկրված 1000 խմ բնական գազի միջին մաքսային արժեքը կազմել է $232,4, կառավարության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, որ գազը ձեռք է բերվում $180/1000 խմ գնով։ Հաշվի առնելով, որ 2012-ը և 2013-ը ընտրական էին Հայաստանում, իշխանությունները ռուսական գազի գնի փոփոխությունն ամեն կերպ գաղտնի են պահել։ Որպեսզի գազի գնի փոփոխությունը վերջնական սպառողի վրա չանդրադառնա ( ներքին շուկայում սակագները մնան անփոփոխ), կառավարությունը համաձայնել է ձեռքբերման գների միջև տարբերությունը (1000 խմ-ի հաշվով՝ մոտ $60) վճարել «սեփական» միջոցներից։

«ՀայՌուսգազարդի» կանոնադիր կապիտալը 2011թ.  (2012թ. ֆինանսական հաշվետվությունը դեռ չի հրապարակվել) վերջին կազմել է Դ312 մլրդ, որից փաստացի կառավարության մասնաբաժինը Դ6,24 մլրդ է (մոտ $150 մլն): Բաժնեմասի վաճառքից պետբյուջե լուրջ մուտքեր են հնարավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել