Ազգային ժողովը գնալով դադարում է լինել այն կառույցը, որը օրենքներ է ընդունում` ի նպաստ հասարակության ու շարքային քաղաքացու։ Այս ամբիոնը այլևս չի ծառայում որպես հարթակ, որտեղից բարձրաձայնված հարցերը լուծում են ստանում։ Ազգային ժողովը վերածվել է մի վիրտուալ տիրույթի, որտեղ քաղաքական մեծամասնությունը վաղուց շարժվում ու օրենքներ է ընդունում իր հայեցողությամբ, իսկ երբ քննարկման առարկա են դառնում իրապես ժողովրդին հուզող հարցերը, ապա նրանք որոշում են պարզապես չմասնակցել նիստերին ու ամեն կերպ խոչընդոտել դրանց կյանքի կոչմանը, մինչդեռ հարկ եղած դեպքում սիրում են պնդել, որ ստացել են ժողովրդի քվեն ու աշխատում են հանուն ժողովրդի։ Իսկ այդ ընթացքում նույն այդ ժողովուրդը փողոցում պայքարում է «հանուն իրենց» ընդունվող օրենքների դեմ, մասնավորապես կուտակային կենսաթոշակային համակարգը դրա վառ ապացույցն է։
Կարծում եմ` ակնհայտ է, որ արդյունքում ժողովրդի համար առաջնային ու կենսական հարցերի քննարկումը ԱԺ-ից աստիճանաբար տեղափոխվում է փողոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել