Տարիներ շարունակ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտումով հեռարձակվող «Что? Где? Когда?» «ինծելեկտուալնի» խաղը բացառապես հետապնդել ու հետապնդում է հետեւյալ նպատակները. 
-կատարել 2011թ. աշնանը Վ.Պուտինի առջեւ Սերժ Սագսյանի ստանձնած պարտավորությունը՝ Հայաստանում մեծացնել ռուսական լեզվի կիրառության ոլորտը, 
-Կրեմլին հաճոյանալ ու «հավաստիացնել», որ իշխանությունները չենք դավաճանում ու չեն դավաճանի նրանց,
-«հավաստիացնել», որ ՀՀ վարչապետը խորունկ «եվրազիստ է»` չնայած պախմելի վիճակում գրված մի երկու հոդվածներին, ինչի ապացույցը այն է, որ նա հովանավորում է խաղը...

Բայց, ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ, ՏՂԵՐՔ 

Վարչապետը իր գրպանից չի ֆինանսավորում, այլ դա անում է բյուջեից՝ 12 միլիոն դրամ կլորիկ գումար հատկացնելով: Իսկ դա մեր փողն է: Հետեւաբար, պարտավոր եք վերացնել «խաղը հեռարձակվում է վարչապետի հովանավորությամբ» ձեւակերպումը: 

Վարչապետը իր օրիորդական օժիտից չի տալիս այդ փողերը, այլ՝ ժողովրդի գրպանից: Իսկ ժողովուրդը ձեզ թույլ չի տվել ձեր անձնական նպատակները իրականացնելու վրա ու Կրեմլի հետ ձեր հարաբերությունները հարթելու համար ծախսել իր գումարը: Դուք առնվազն պարտավոր եք ձեր ընտանեկան բյուջեներից դնել այդ փողը ռուսահպատակ «ինծելեկտուալնի» խաղեր խաղալու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել