Բլոգեր Տիգրան Քոչարյանին հանդիպել եմ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի շրջանակներում։ Ինձ վրա թողել է սեփական տեսակետ ունեցող և այն պնդող մարդու տպավորություն։ Այս հատկանիշը քիչ հանդիպողներից է։ Մարդիկ, առավել ևս օնլայն մարդիկ, նախընտրում են հարմարավետ տեղավորվել ուրիշի կարծիքի տակ և չստանձնել որևէ բան հիմնավորելու պարտականություն։ Այդպես ավելի հեշտ է ապրել։ Տիգրանի կարծիքի հետ կարելի է համաձայնվել, կամ ոչ, սակայն մի բանում իմ կարճ շփման արդյունքում վստահ եմ. Նա ունի ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, իսկ դա, էլի եմ կրկնում, այսօր հազվագյուտ երևույթ է։ Նրա ասուլիսին անլուրջ հարցեր տեղադրելը անլրջացնում էր առաջին հերթին ֆեյսբուքի հավաքական ուժը, իսկ տեղադրողի առումով թողնում էր ասելիքի բացակայության տպավորություն։ Եթե նպատակը Տիգրան Քոչարյանին վնասելն էր, ստացվեց լրիվ հակառակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել