Եթե ալկոհոլ խմելուց հետո Ձեր դեմքը կարմրում է, արժի ստուգել ճնշումը: Գուցե այն բարձրացրել է, հայտնում է Live Science: Փորձագետները այս եզրակացությունը կազմել են` հետազոտելով  527 տղամարդկանց,  ովքեր կարմրում են ալկոհոլից հետո. 948 մարդկանց, ովքեր խմելուց հետո չեն կարմրում եւ 288  մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն խմում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին խմբի մարդիկ, երբ շաբաթը ավելի քան չորս ստանդարտ չափաբաժին ալկոհոլային խմիչք են խմել, նրանց մոտ երկու անգամ աճել է հիպերտոնիայի ռիսկը` համեմատ այն մարդկանց խմբի, ովքեր ընդհանրապես չեն խմում: Իսկ երկրորդ խմբի մարդկանց մոտ վտանգը ավելացել է միայն այն դեպքում, երբ մեկ շաբաթում ավելի քան 8 չափաբաժին են խմում:

Ալկոհոլից հետո դեմքի կարմրելը պայմանավորված է նրանով, որ մարդը առավել զգայուն է ալկոհոլի նկատմամբ, պետք է դա հաշվի առնել` այդպիսով գնահատելով հիպերտոնիայի զարգացման վտանգը, նշում է հետազոտող Չեն Սունգ Կիմը` ազգային համալսարանին կից ընտանեկան բժշկության վարչության պետ:

Դեմքի կարմրությունը սովորաբար տեղի է ունենում մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում տրոհել ացետալդեգիդը` ալկոհոլի մետաբոլիտը: Միացությունը սկսում է կուտակվել մարմնում, հավանաբար` լայնացնելով մաշկի եւ ծայրամասերի արյան անոթները: Իսկ սա կարող է հանգեցնել արյան հոսքը դեպի կենտրոնական օրգաններ: Հնարավոր է, որ մարմինը փորձում է հաղթահարել այն, արտադրելով հորմոններ , որոնք բարձրացնում են արյան ճնշումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել