Ռուսերենը Հայաստանում կարող է հաղթել անգամ առանց ռուսական սապոգի պարտադրանքի: Ովքեր «ռուսերենի» վերադարձը կապում են միայն ուժային գործոնով, խորապես սխալվում են: Առանց Մաքսային Միության էլ, շատերը ինքնակամ վերադառնում են «ռուսերենին» կամ էլ անցնում են առաջ` «անգլերենի» և պատճառը ավելի լուրջ է: Հիմնական պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է և դրա ածանցյալ մթնոլորտը: Երբ ցածր, ես կասեի ստոր մշակույթը` ի դեմս Արմենչիկների, վիտամին ակումբների, գալուստսահակյաների (քաղաքական մշակույթ), կճոյանների (մեղա քեզ Աստված` հոգևոր մշակույթ) և այլոց սկսում է նույնականացվել հայկական մշակույթի հետ, բնականաբար այդ ամենը չընդունող անձինք պետք է ձգտեն մերժել այդ ամենը և որոնել ավելի բարձր մշակույթ և այն արտահայտող լեզվի: Ամեն ինչ պայմանավորել արտաքին գործոններով, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել