Vogue will take me to heavenԳերչակի յուղը (касторовое масло) լայնորեն օգտագործվում է օծանելիքի, կոսմետիկայի և դեղորայքի արտադրության մեջ: Բացի այդ, յուրաքանչյուր կին կարող է օգտագործել այն մազերի խնամքի և ամրապնդման համար:

Չոր և բարակ մազերի բուժման համար

Մազերը չափազանց փխրունությունից ազատելու, իսկ գլխամաշկի չորությունից խուսափելու համար կարող եք հանգիստ օգտագործել այն: Վերցրեք գերչակի յուղ, ձիթապտղի յուղ և ցանկացած չեզոք շամպուն և խառնեք իրար 2:2:1 հարաբերակցությամբ: Լավ խառնեք և քսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, ապա սրբիչով: Պահեք դիմակը առնվազն կես ժամ, ապա լվացեք տաք ջրով և շամպունով: Պրոցեդուրան կարող եք կրկնել 2-3 շաբաթ անց:

Յուղոտ մազերի համար

Յուղոտ մազերի համար խորհուրդ է տրվում օգտագործել գերչակի յուղը մաքուր վիճակում. պարզապես այն քսեք մազերին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, ապա սրբիչով և պահեք կես ժամ: Ապա լվացեք տաք ջրով և շատ լավ պարզաջրեք:

Թեփից ազատվելու համար

Վերցրեք մեկ բաժակ թունդ թեյ, ավելացրեք մեկ թեյի գդալ գերչակի յուղ և 30 գրամ օղի: Լավ խառնեք և քսեք գլխամաշկին և մազերին: Ծածկեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով, ապա հաստ սրբիչով: Դիմակը պահեք մեկ ժամ, ապա լվացեք: Այս դիմակը մեկ նրբություն ունի. թունդ թեյը կարող է մի-փոքր փոխել մազերի երանգը, հաշվի առեք դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել