Գանայից 13-ամյա որբը նոր կյանք կսկսի` շնորհիվ ինտերնետից օգտվողների շռայլության, որոնք ընդամենը մեկ շաբաթում 10.000 դոլար նվիրատվություններ հավաքեցին:


Դեռահասը չգիտի պաթոլոգիայի պատճառը, քանի որ ոչ ոք չկա, որ նրան բժշկի տաներ. աֆրիկացու ծնողները մահացել են, երբ նա դեռ շատ փոքր երեխա էր: Միակ մարդը, ով խնամում էր որբին` տատիկն էր:

Բայց հետո, երբ տարեց կինը կաթված է տարել, Եսինամին տվել են New Seed Foundation` խնամքի` շահույթ չհետապնդող կազմակերպությանը:

Գիշերօթիկի աշխատակազմը, որը աղջկա համար դարձել է նոր տուն, պարզվել է, որ բժիշկները կարող են օգնել նրան իրենց խնամակալության տակ գտնվողին: Սակայն, գերաճած հյուսվածքը հեռացնելու համար վիրահատության արժեքը չափազանց մեծ գին է` անհրաժեշտ է 10 հազար դոլար: Եսինամը ձեռքերը ծալած չի նստել` GoFundMe դրամահավաքի նվիրված կայքում ստեղծել է իր էջը:


Ըստ Daily Dot, Եսինամ անունով` 13-ամյա Գանայի բնակիչը տառապում է դեմքի ձեւախախատմամբ, որի հետեվանքով չի կարող հաճախել դպրոց:


Որբը սկսել է կորցնել հույսը, քանի որ ինն ամիս հետո վիրահատության համար հավաքված գումարը կազմել է ընդամենը $ 109, երբ հանկարծ նրան եկել է օգնության միկրոբլոգների ծառայության Tumblr կայքից մի աղջիկ:

Բարերարը` հայտնի է որպես Agent Blye նիկով, GoFundMe կայքի Եսինամի էջում ծանոթացել է նրա պատմությանը, եւ կոչ է արել բոլոր ոչ անտարբեր ինտերնետ-օգտատերերին նոր կյանք նվիրել որբին` օգնել վիրահատության համար միջոցներ հավաքել: Նրա կոչը եւ դժբախտ դեռահասի լուսանկարները մեծ քանակով մարդկանց ուշադրությունն է գրավել, ովքեր նվիրաբերել են 9800 դոլար:

New Seed Foundation կազմակերպության ներկայացուցիչները Եսինամի անունից շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքինին, եւ հայտնել է, որ վիրահատությունը տեղի կունենա 2013 թ. նոյեմբերի 28-ին:


«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Եսինամի անունից եւ երախտագիտություն եմ հայտնում ձեզ ձեր նվիրատվությունների եւ վճարների համար, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,-ասել է NSF մամլո քարտուղարը` Լիվինուս Ջեքսոնը ( Livinus Jackson ):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել