Իսկ 40-ամյա Քրիստիան Դրամոնդան հետաքրքիր մասնագիտություն ունի: Նա իր խելքով եւ գիտելիքներով գումար է վաստակում: Անգլիայում կան մեքենաներ, որոնք ստուգում են խորահմտությունը, ճիշտ պատասխանների համար դրամներ են թափվում: Տղամարդը տարեկան վաստակում է գրեթե 100,000 դոլար:


40-ամյա Քրիստիանը, ով համալսարանում սովորել է անգլիական գրականություն, $ 60-ից $100 է վաստակում ժամում, այցելելով զվարճանքի տարբեր վայրեր եւ ավտոմատ սարքերից գումար ստանում` իր ծավալուն գիտելիքների շնորհիվ :

Բրիտանացու «մասնագիտության» առավելություններից մեկը նաեւ այն փաստն է, որ օրենսդրությունը թույլ է տալիս հարկեր չվճարել շահումների համար:

Շնորհիվ մշտական մարզումների` Դրամոնդան առանց վարանելու կարող է անվանել Չարլզ Դիկենսի վեպերի 500 հերոսների անունները, բոլոր աֆրիկյան երկրների բնակչության թիվը, Wimbledon բոլոր եզրափակիչ խմբերի խաղերը:


-Ես չէի կարող որեւէ աշխատանք ստանալ, նույնիսկ բուֆետապան չէին ընդունում, այդ պատճառով ես որոշեցի փորձարկել իմ խորահմտությունը: Իմ առաջին գիշերը ես $ 127 հաղթեցի, եւ ես հասկացա, որ ես կարող եմ այդ ճանապարհով ինձ ապահովել,-ասում է «մտավոր գործիչը»:

-Մարդիկ կարծում են ավազակ եմ կամ մաքսանենգ, նույնիսկ ապագա կինս երկար ժամանակ չի կարողացել հաշտվել իմ ապրելակերպին,- ասում է նա: - Ես միշտ ցանկացել եմ սեփական խելքով վաստակել, բայց մի քիչ այլ կերպ էի դա պատկերացնում: Սկզբում դա շատ հետաքրքիր եւ զվարճալի է, բայց հետո վերածվեց աշխատանքային ռեժիմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել