Տեսնես էս ամենակուլ բիզնեսը դեռ որքան լայն է բացելու երախը: Քաղաքում որքան հին, ճարտարապետական իրական արժեք ներկայացնող կառույց կար, կուլ գնաց այդ որկրային մտածելակերպին: Ու հիմա դրանց փոխարեն վեր են խոյանում անճաշակ, անհոգի, սեռը, անբովանդակ շենքեր, որոնց ճարտարապետական միակ արժեքը «ատկատն» է: Երիտասարդության պալատը բառի բուն իմաստով կերան, հիմա հերթը հասել է Զվարթնոցին: Իսկ էդ մարդկանց ո՞վ է ասել, որ իրենք իրավունք ունեն որոշելու երևանցու քաղաքային դիմագիծը, ո՞վ է սնել, որ իրենք են որոշում մեր քաղաքի համայնապատկերը: Հարգելի բիզնեսմեններ, հասկացանք, լավ, բայց մի՞թե ձեզ համար այս քաղաքը, մարդիկ որևէ նշանակություն չունեն: Է՞լ ինչ է մնացել գնելու այս երկրում, վերջ, դուք արդեն վաղուց մեծահարուստ եք, ինչ մեծահարուստ, դուք արդեն ռաջա եք, ձեզ միայն նիրվանան է պակասում քշատրիների ընկերակցությամբ: Էս քաղաքը ձեզ համար լեգո չի, որ ոնց ուզեք՝ քանդեք-հավաքեք: Լավ կլիներ, որ էդ գումարների մի մասն ուղղեիք բանակին, որովհետև վաղը որ պատերազմ սկսվեց, ձեր փայփայած բիզնեսները հօդս են ցնդելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել