Տանգոն առաջին անգամ ներկայացվել է 1897թ.-ի սեմտեմբերի 30-ին` Բուենոս-Այրեսի «Օլիմպո» թատրոնում: Ստորև ներկայացված են չափազանց հետաքրքիր փաստեր այդ սքանչելի պարի մասին:


1. Տանգոն տարածում է ստացել Բուենոս-Այրեսի աֆրիկյան համայքներից: «Տանգո» բառը կապում են նիգերական իբիբիո ցեղի լեզվի հետ, որտեղ այն նշանակում է «պար թմբուկների ձայների ներքո»: Տանգոյում միախառնվել են աֆրիկյան տանգանոյի, արգենտինական միլոնգայի, հավայան հաբաներայի, իսպանական ֆլամենկոյի, գերմանական վալսի ռիթմերը:

2. Վարկած կա, որ տանգոն առաջին անգամ հայտնվել է 19-րդ դարի արգենտինական հասարակաց տներում:

 

3. Ի սկզբանե տանգո միայն տղամարդիկ էին պարում` կանանց գայթակղելու համար: Ինչպես հայտնի է, Արգենտինան Եվրոպայից գաղթած մարդկանց երկիրն է: Տղամարդիկ այստեղ ավելի շատ են, քան կանայք: Ծեծկռտուքից խուսափելու համար տղամարդիկ օրիգինալ մրցույթ էին հորինել: Պարի ընթացքում նա, ով ամենից շատ կանգնի իր հակառակորդի ոտքին, կգնար ժամադրության: Ասում էին, որ կինն ինքը կարող էր 10-15 տղամարդկանց միջից ընտրություն կատարել: Պարի տեխնիկան ավելի էր կատարելագործվում, ավելացավ նաև երաժշտությունը, իսկ հետո տղամարդկանց հետ կանայք զույգ կազմեցին:  

4. Ներկայումս տանգոյի բազմաթիվ պարային ոճեր գոյություն ունեն՝ արգենտինական տանգո, բալետային, ուրուգվայական, ֆիննական և հին տանգո:


5. Անկախ տանգոյի ոճից` այն իր մեջ միշտ հակամարտություն և խաղ ունի: Տղամարդը տանում է, իսկ կինը` հետևում: Կյանքը տանգոյի մեջ շատ բուռն է, իսկ պարի կենտրոնում՝ հարաբերություններ, կրքեր, կոնֆլիկտներ, հաշտեցումներ, խանդ, ատելություն՝ մարդկային կյանքը կազմող բոլոր զբացմունքները:

6. Տանգոն ամենակրքոտ պարն է: Այս պարում ընդունված չէ խոսել, ժպտալ, նույնիսկ ընդունված չէ իրար աչքերի մեջ նայել: Բարձրաձայն ասված նախադասությունը կարող է դիտվել որպես վիրավորանք: Թուլատրելի են միայն հայացքներ, շուրթերի թեթևակի շարժումներ:  


7. Տանգոն իմպրովիզացիա պար է, շատ կարևոր է, որպեսզի զույգը լսի միմյանց: Այդ կարողությունն առաջանում է ենթագիտակցական մակարդակի վրա՝ ստեղծելով ուրիշ իրականության զգացողություն: Այս պարի ամենատպավորիչ պահը դադարն է. հնչում է երաժշտությունն, իսկ զույգը սառչել է իրար գրկում: Դա լարվածության վերին աստիճանն է:

8. «Տանգոմանիան», որը դուրս էր եկել Արգենտինայի սահմաններից և տարածվել էր Փարիզում, 1907թ.-ին հասավ նաև Լոնդոն, Նյու-Յորք:


9. «Տանգոմանիայի» ժամանակաշրջանում մի ողջ ենթակառուցվածք առաջացավ կապված պարի հետ՝ տանգո հավաքույթներ, խմիչքներ, տանգո ծխախոտներ, հագուստ և կոշիկներ:

10. «Տանգոմանիայի» ժամանակաշրջանում ոչ բոլորը դրական վերաբերմունք ունեին տանգոյի հանդեպ: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ազնվական ընտանիքների անդամներ դեմ էին արտահայտվել այդ պարին:  

11. Չնայած Մեծ դեպրեսիայի` 1930-1950 թթ. ժամանակահատվածը համարվում է տանգոյի «ոսկե դար»: Բազմաթիվ համույթներ ստեղծվեցին, որոնց կազմի մեջ մտնում էին հանրահայտ երգահաններ և պարողներ՝ Օսվալդո Պուլեզե, Աստոր Պյացոլա և շատ ուրիշներ:

12. 2009թ.-ի սեպտեմբերի 30-ին տանգոն հռչակվեց UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:


13. Տանգոյի օրը նշում են դեկտեմբերի 11-ին` «Տանգոյի արքայի»՝ Կարլոս Գարդելի ծննդյան օրը:

14. 2013թ.-ին տանգոյի աշխարհի առաջնությունն անցկացվել է Բուենոս-Այրեսում և հաղթողներ է դարձել արգենտինացի զույգը՝ Գվիդո Պալասիոսը և Ֆլորենսիա Սարատե Կաստիլիան:  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել