ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց. (մեջբերում եմ) «...վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ Քրեակատարողական հիմնարկում գերծանրաբեռնվածություն չկա: 4 հազար 300 մահճակալ կա, էս պահին 4 հազար դատապարտյալ եւ կալանավորված կա…» (մեջբերման ավարտը): 

Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մեր մտած երկու խցերում էլ՝ խուց 49, խուց 51՝ 12 քնելատեղ կար, 15 կալանավորված անձ: Բա ու՞մ համար եք պահում ազատ քնեալատեղերը, պարո՛ն Թովմասյան, եթե ՔԿՀ-ները գերբեռնված չեն: Եթե գերբեռնված են՝ ձեր խոսքի արժեքի մասին պիտի մտածենք, եթե գերբեռնված չեն, նշանակում է, կալանավորվածներին անհատական քնելատեղից զրկելով, նրանց նկատմամբ իրականացվում է խոշտանգում՝ ցուցմունքներ կորզելու նպատակով: Կամ էլ քնելատեղերը վաճառվում են կալանավորվածների վրա: Երեք դեպքում էլ՝ պատասխանատվությունը ձերն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել