Թեյը երկրորդ ամենատարածված խմիչքն է աշխարհում: Նրան շրջանցում է միայն ջուրը,-նշում է Medical News Today: Թեյի օգտակարությունը կապված է դրանում պոլիֆենոլների եւ կոֆեինի պարունակության հետ: Բազմամյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեյը առույգության լիցք է տալիս, օքսիդացնում է ճարպերը: Սա հանգեցնում է քաշի նվազեցման: Մի փորձի արդյունքում, 12 շաբաթում կամավորները, ովքեր խմել են կանաչ թեյ, կորցրել են միջինը 1.3 կգ` առանց փոխելու կերակրացանկը: Շնորհիվ թեյի` 24 ժամում այրել են 100 կալորիա ավելի, քան սովորաբար:

Ընդ որում, թեյը նվազեցնում է քաղցկեղի վտանգը: Այսպես, մեկ տարի անց, պլացեբո-խմբի տղամարդկանց 30 %-ը հիվանդացել են շագանակագեղձի քաղցկեղով, իսկ թեյի սիրահարների խմբից ընդամենը` 9 %-ը:
Թեյը փրկում է նաեւ, ստամոքսաղիքային տրակտի, թոքերի, կրծքագեղձի եւ մաշկի քաղցկեղներից:

Ըստ Dr. Կլաուդիո Ֆերիի տվյալների` սեւ թեյը իջեցնում է ճնշումը եւ չեզոքացնում ճարպային սննդի բացասական ազդեցությունը արյան հոսքի եւ ճնշման վրա: Բացի դա, թեյում առկա պոլիֆենոլները բարելավում են ոսկրային հյուսվածքի որակը: Թեյը նվազեցրել է 50 տարեկան եւ բարձր մարդկանց կոտրվածքների վտանգը 30%-ով` ըստ մեկ այլ ուսումնասիրության:


Որոշ փորձագետներ նշում են, որ թեյը բարելավում է տրամադրությունը, ուժեղացնում ուշադրությունը եւ օգնում է կենտրոնանալ խնդիրների վրա: Եթե ​​մարդը 90 րոպեի ընթացքում խմել է 2-3 բաժակ թեյ, ապա ավելի լավ է հաղթահարել ուշադրության թեստերը շնորհիվ կոֆեինի եւ ամինոթթուների, թեանինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել