Երիտասարդ տեսք ունեցող կանայք հավանական է ապրեն ավելի երկար. գրում է The Daily Mail ը:
Բանը նրանում է, որ այդ կանանց մոտ նվազ է արյան ճնշումը: Սա նվազեցնում է ինսուլտների եւ սրտի նոպաների ռիսկը: Իսկ ընդհանուր առմամբ, կյանքի տեւողությունը ուղղակիորեն կապված է մաշկի արագ ծերացման գործընթացի հետ:

Դոկտոր Դավիթ Գանը ընդգծում է. խոսքը գնում է ոչ թե կնճիռների մասին, այլ կախված մաշկի: Հենց այս գործոնը կարող է ախտորոշել արյան բարձր ճնշում, որը հաճախ մնում է աննկատ:

Այսպիսով, ուսումնասիրությունը պարզել է , որ կանայք, որոնց մոտ նվազ է անոթային եւ սրտի հիվանդությունների վտանգը, առնվազը 2 տարի փոքր են երեւում իրենց իրական տարիքից: Ընդհանուր առմամբ, մաշկի վիճակի եւ ընդհանուր առողջության կապը վերլուծել են 63 տարեկան 514 մարդկանց օրինակով:



Ի դեպ, մասնագետները պարզել են, որ երկարակյաց ընտանիքներից տղամարդիկ 1.4 տարով ավելի երիտասարդ տեսք ունեն: Այդպիսի ընտանիքների ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք թեւի վերին մասում ավելի քիչ կնճիռ են ունեցել: Գիտնականները մտադիր են պարզել, թե ինչ է կատարվում երիտասարդ տեսքով մարդկանց մաշկի հետ: Թերեւս այս կերպ կգտնվի երկարակեցության գաղտնիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել