1in.am-ը գրում է.

ՀՀ Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք:

Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին:


Մեջբերեցի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել:

Պահանջեցի՝ ասածները հիմնավորել օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով: Չկարողացան որևէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել և հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, և ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց:

Այսուհանդերձ՝ տեղի ունեցածի կապակցությամբ շտապ պարզաբանում եմ ակնկալում Արդարադատության նախարարից, և տեղյակ պահում, որ այսօր, ժամը 22.00-ին կրկին այցելելու եմ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իմ լիազորությունների շրջանակներում: Արդարադատության նախարարից ակնկալում եմ, որ կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

Հ.Գ. Ավելի վատ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Շանթ Հարությունյանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել