Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբ 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Էջմիածին-Մարգարա- Վանաձոր ավտոճանապարհի Օշական գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ Սարգիս Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 090 ՈՍ 09 համարանիշի և Շիրակի մարզի Սիզավետ գյուղի բնակիչ Պետրոս Բերնեցյանի վարած ГАЗ 3110 ակնիշի 49 ՏԼ 749 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan- ի վարորդ Ս. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր Նունիկ Նրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողին բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով Nissan-ի վարորդ Ս. Մարտիրոսյանը ոստիակնության Գյումրիի բաժնի պետն է, իսկ Ն. Գրիգորյանը` նրա կինն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել